հասարակագիտություն

Անտիկ փիլիսոփաության

Հին Հունաստանում փիլիսոփայական մտքի զարգացմանը մեծ նպաստ են բերել «յոթ իմաստունները»՝ Կլեոբուծլոսը, Սոլոնը, Հիլոնը, Թալեսը, Պիտակը, Բիանտոսը և Պերիանդրոսը, որոնցից պահպանված ասույթներում խտացված ամփոփվել է հույն ժողովրդի իմաստությունը և կենսափիլիսոփայությունը։ Հին Հունաստանում փիլիսոփայական առաջին ուսմունքները ձևավորվել են Հոնիայում՝ փոքրասիական հունական գաղթօջախներում, ուստի այդ փիլիսոփայությունը անվանվում է հոնիական։ Հոնիական փիլիսոփայության մեջ են մտնում Միլեթյան դպրոցի և Հերակլիտեսիուսմունքները։

Անտիկ փիլիսոփաության ծագումը և զարգացումը պայմանավորված էր, ինչպես սոցիալ-տնտեսական ու քաղաքական, այնպես էլ հոգևոր-մշակութային մի շարք նախադրյալներով։ Հին հունաստանում փիլիսոփայությունը ծագում է այն ժամանակ, երբ ձևավորվում և հաստատվում է ստրկատիրական հասարակարգը, զարգանում է տնտեսությունը, մտավոր աշխատանքը տարանջատվում է ֆիզիկականից, այսինքն՝ մտավոր գործունեությունը ձեռք է բերում ինքնուրույնություն և անկախություն։ Մտավոր գործունեության ծավալումը նպաստեց քաղաք-պետությունների առաջացումը, որտեղ քաղաքացիներն ազատ մարդիկ էին, մասնակցում էին պետության կառավարմանը, օգտվում քաղաքական իրավունքներից։

Անտիկ հունական փիլիսոփայության առանձնահատկությունները

Անտիկ հունական փիլիսոփայությունն ուներ մի շարք առանձնահատկություններ, որոնցից գլխավորը համարվում է նրա տիեզերակենտրոն լինելը։ Այսինքն՝ փիլիսոփայական մտածումների կիզակենտում տիեզերքն էր, որը ըմբռնվում էր որպես ոչ մեկի կողմից չստեղծված բացարձակ կեցություն։ Անտիկ փիլիսոփայությանը խորթ էր արարչագործության գաղափարն աստտվածաշնչյան իմաստով. տիեզերքը ոչ թե արարվում է, այլ ստեղծվում է ի սկզբանե գոյություն ունեցող նյութական և իդեալական սկզբներից։

Առանձնահատկությունների թվում է նաև այն, որ անտիկ հունական փիլիսոփայությունն ուներ ռացիոնալիստական ու մտահայեցողական բնույթ։ Իմացաբանության մեջ այդ փիլիսոփայության նշանաբանն էր՝

Aquote1.png
— Մտքերդ համաձայնեցրու բանականության պահանջներին

, ինչը նշանակում էր, որ իմացության մեջ կարևոր դեր և տեղ էր տրվում բանականությանը։

Թողնել մեկնաբանություն