հասարակագիտություն

Դավիթ Անհաղթ և Գրիգոր Տաթևացի

Դավիթ Անհաղթ << Սահմանք իմաստասիրութեան>>

Դավիթ Անհաղթը 5–6-րդ դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ ,Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից է:
Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները:

Ամեն բան չէ,որ գոյություն ունի: Օրինակ, արալեզը գոյություն չունի, քանի որ ստեղծված է մեր մտքի միջոցով: Սակայն կան իրեր, որ գոյություն ունեն մեր մտքից անկախ: Աստվածայինն ինքնին անճանաչելի է, սակայն ուսումնասիրելով արարածներին և աշխարհի կարգը, մենք ճանաչում ենք Աստծուն մտքով:
Դավիթ Անհաղթը տալիս է բազմաթիվ սահմանումներ տարբեր թեմաների վերաբերյալ: Օրինակ.՝ արվեստի, փորձի, զգայության,երևակայության,կարծիքի,փիլիսոփայության, տարբեր առարկաների մասին:
Նրա կարծիքով արվեստն ընդհանուր իմացություն է, որովհետև հիմնված է պատճառների իմացության վրա: Վարպետը նախ իր մեջ ստեղծում է իրի պատկերը և հետո միայն ստեղծում է իրը: Արվեստը նաև փորձի օգնությամբ մշակված բարերար հասկացությունների շրջանակ է, որոնց նպատակը կյանքում օգտակար ինչ-որ բանի հասնելն է: Գիտական իմացությունը ընդհանուր և անսխալ իմացություն է, քանի որ ճանաչում է իրի բնությունն այնպիսին, ինչպիսին որ այն գոյություն ունի:
Փորձը մասնավորի ճանաչողություն է: Այն չի տալիս ընդհանուր պատճառների իմացություն:
Զգայությունը իրի մասնավոր իմացություն է, իսկ երևակայությունը մասնավոր իմացություն է բացակայող իրի մասին: Կարծիքը լինում է երկու տեսակ՝ հիմնավորված և անհիմն: Զգայությունից ծագում է փորձը, իսկ կարծիքից, որը հիմնված չէ պատճառների իմացության վրա՝ փորձառությունը:
Փիլիսոփայությունը իմաստնության, բոլոր գիտությունների և արվեստների մայրն է….
Փիլիսոփայությունը լինում է տեսական և գործնական: Առաջինը կապված է մարդու հոգևոր տարերքի՝ բանականության հետ, իսկ երկրորդը՝ կենդանական տարերքի հետ:
Փիլիսոփայությունը գոյություն ունի մարդու հոգին գեղեցկացնելու և ազնվացնելու համար: Աստված տվել է մարդուն փիլիսոփայությունը՝ մարդու հոգին զարդարելու համար:
Բնագիտությունը ուսումնասիրում է այն իրերը, որոնք նյութական են:Մաթեմատիկան ուսումնասիրում է մտովի ոչ նյութական իրերը, իսկ աստվածաբանությունը գործ ունի մտովի և առարկայորեն աննյութական իրերի հետ:

Գրիգոր Տաթևացի «Գիրք հարցմանց»

Տաթևացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում և քարոզում են Հայոց Եկեղեցու վարդապետները։ Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան» կոչվող քարոզագրքերը, մեկնություններ և այլ աշխատություններ, ինչպես նաև նրա նկարագրած երկու Ավետարանները։
Հայ առաքելական եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը:
«Գիրք հարցմանց» -ի շարադրումը ավարտվել է 1397 թվականին, Տաթևի համալսարանում։ «Գիրք հարցմանց»-ը միջնադարյան գիտելիքների մի հանրագիտարան Է, ուր փիլիսոփայական խնդիրներից հարց ու պատասխանի ձևով քննարկվում են բազմապիսի կրոնադավանաբանական խնդիրներ, նաև վիճարկվում են իսլամի հիմնական դրույթները։ Զգալի տեղ է հատկացված բնագիտական, մանկավարժական, սոցիալ-քաղաքական և տնտեսագիտականհարցերին։ «Գիրք հարցմանց»-ում շարադրված են Գրիգոր Տաթևացու իմացաբանությունը, տրամաբանական ու հոգեբանական հայացքները, նրա մատերիալիստական միտումները։ «Գիրք հարցմանց»-ի բազմաթիվ ձեռագիր օրինակներ պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և արտասահմանյան հավաքածուներում։ Միակ հրատարակությունը (1729, Կ․ Պոլիս) պատկանում է տպագրիչ Մահտեսի Աստվածատուրին, որտեղ, սակայն, բաց է թողնված «ԸնդդԷմ տաճկաց» գլուխը։

Թողնել մեկնաբանություն